National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.10.2022
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար կսահմանվեն սոցիալական նոր երաշխիքներ
1 / 3

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաեւ օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը քննարկվել է հոկտեմբերի 4-ի ԱԺ հերթական նիստում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել երկու տոկոս հավելավճար: Հատուկ քննչական  ծառայության լուծարման շրջանակում նախկին աշխատակիցները տեղափոխվել են Դատախազություն կամ քննչական այլ մարմիններ. առաջարկվել է այդ սոցիալական երաշխիքը վերականգնել նաեւ վերոնշյալ աշխատակիցների համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի շուտ, քան ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով, կոմիտեի նախագահի պաշտոնի նշանակման պահից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի վարձատրությունը եւս համապատասխան կերպով հաշվարկել ու վարձատրել:

Օրենսդրական փաթեթում նախատեսվող փոփոխություններն առաջարկվել է կիրառել 2024 թ. հուլիսի 1-ից:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am